Խոսրով Հարությունյանը ունի USAID-ի նախագծերում աշխատելու 20 տարվա փորձ: Նրա փորձառությունը կայանում է բարդ կարգավորվող միջավայրերում կողմնորոշվելու, թիմեր ղեկավարելու և ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետների հետ համագործակցություն հաստատաելու մեջ:
Ավարտել է Գյումրու մանկավարժական համալսարանի Լեզվաբանության ֆակուլտետը (Անգլերեն և Ռուսերեն լեզուներ):
Այնուհետև՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)), ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։
Կարիերայի սկիզբը զգալիորեն ձևավորվել է Barents Group LLC-ում USAID/Հարկային, ֆինանսական և մաքսային բարեփոխումների ծրագրում, որպես Գրասենյակի ղեկավար և ՏՏ Խորհրդականի օգնական։
Այնուհետև ստանձնել է գլխավոր գրասենյակի մենեջերի պաշտոնը USAID/Հարկային, ֆինանսական և մաքսային բարեփոխումների նախագծում Barents Group LLC-ում, որից հետո՝ գլխավոր գրասենյակի մենեջերի/Մաքսային փորձագետի պաշտոնը USAID/Առևտրային իրավունքի և տնտեսական կարգավորման ծրագրում (CLERP)։
Մեկնելով Աբու Դաբի (ԱՄԷ), նա աշխատում է որպես ՏՏ անվտանգության բաժնի պետ և Լոգիստիկայի ղեկավար Golden Goal Undertaking & Services LLC-ում կատարելով մի շարք պարտականություններ՝ սկսած տարբեր բաժինների վերահսկումից մինչև ընկերության քաղաքականության մշակում և ավտոմատացված համակարգերի խորհրդատվություն:
Հաջորդ աշխատանքը Հայաստանում էր՝ USAID-ի Մաքուր էներգիա և ջուր ծրագրի (CEWP) Քաղաքականության համակարգողի պաշտոնում , այնուհետև՝ USAID-ի ASPIRED նախագծում, որպես ջրային քաղաքականության կոմպոնենտի ղեկավար։
Որպես ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների հզորացման մասնագետ սկսել է աշխատել Deloitte-ի Urban Foundation (AIWM) նախագծում, որը ֆինանսավորվում է USAID/Հայաստանի կողմից։ Միաժամանակ նա ստանձնում է URBAN Foundation for Sustainable Development-ի Նախագծի Ղեկավարի դերը՝ վերահսկելով Գարգառ գյուղում խմելու ջրի և հանրային դպրոցի վերանորոգման նախագծերը:
2024թ դեկտեմբեր ամսից հանդիսանում է «ԳԵՈԻՆՖՈ» ընկերությունում Լոռիի և Տավուշի մարզերի տրանսպորտային ոլորտին աջակցության նպատակով Դեբեդ գետի հիդրոլոգիական հետազոտություն և մոդելավորում GIS քարտեզագրմամբ ծրագրի ղեկավար։
Համակարգչային հմտություններ
MS Office, C1
Լեզուներ
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն