Մեր արժեքները

Մեր արժեքները առաջնորդում և ձևավորում են մեր մոտեցումները հետազոտությունների, նորարարության և համագործակցության մեջ։ Դրանք սահմանում են, թե ովքեր ենք մենք, ինչպես ենք աշխատում և այն ազդեցությունը, որը ցանկանում ենք ունենալ գիտական համայնքում։

Մենք նվիրված ենք գիտական հետազոտությունների բարձրագույն չափանիշներին։ Ձգտում ենք գերազանցության յուրաքանչյուր նախագծում՝ մշտապես ընդլայնելով գիտելիքի սահմանները և համոզվելով որ մեր աշխատանքը նպաստում է գիտության առաջընթացին և գլոբալ խնդիրների լուծմանը։

ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Մենք պահպանում ենք ամենաբարձր էթիկական չափանիշները մեր բոլոր հետազոտություններում և նախաձեռնություններում։ Մենք նախընտրում ենք թափանցիկ աշխատանքը, ազնիվ համագործակցությունը և ճշտապահությունը՝ համոզված լինելով, որ մեր աշխատանքը ընդօրինակելի և վստահելի է գիտական համայնքի և հանրության համար։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մենք հավատում ենք, որ մեծ գիտությունը հիմնված է համագործակցության վրա։ Մենք ամբողջ աշխարհում ակտիվորեն համագործակցում ենք ոլորտի մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների հետ՝ փոխանակելով գիտելիքներ, ռեսուրսներ և գաղափարներ, որը նպաստում է նորարարությանը և բարդ խնդիրներ լուծելուն։

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեզ համար կարևոր է նոր գաղափարների որոնումը և կիրառումը։ Աշխարհում նորարարություն առաջադրելու և գիտության ու տեխնոլոգիայի սահմանները ընդլայնելու համար մենք ստեղծում ենք բարենպաստ միջավայր՝ խրախուսելով նոր և համարձակ փորձարկումները։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք պատասխանատվություն ենք կրում մեր հետազոտությունների, գործընկերների և հասարակության առջև։ Ջանում ենք, որ մեր աշխատանքը իրականացվի պատասխանատու կերպով՝ ուշադրություն դարձնելով դրա էթիկական, բնապահպանական և հասարակական արձագանքների վրա։