Մեր մասին

«ԳԵՈԻՆՖՈ» ՍՊԸ-ն Հայաստանում գիտահետազոտական կենտրոն է, որը հիմնադրվել է 2005 թվականին և վերջին տասնամյակի ընթացքում ակտիվորեն ներգրավված է երկրի ջրային կառավարման աշխատանքներում: Մենք ունենք փորձառու մասնագետների խումբ, որը մասնագիտացած է ջրային ռեսուրսների կառավարման, ոռոգման ջրերի կառավարման, ջրամատակարարման և ինժեներական, տվյալների կառավարման և GIS-ի, բարձր լուծաչափի թվային ռելիեֆի մոդելների ստացման, բնական և հիդրոլոգիականպրոցեսների  մոդելավորման, սողանքների և ջրհեղեղների մոդելավորման, ջրային ռեսուրսների ինժեներիայի, կլիմայի փոփոխության և հարակից ոլորտներում: Ավելին, մեր բոլոր փորձագետները լավ ծանոթ են ջրային կառավարման ժամանակակից ասպեկտներին և հատկապես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը, և այս ուղղությամբ եվրոպական մոտեցմանը, այն է՝ ԵՄ Ջրային շրջանակային դիրեկտիվին։

Մեր նպատակը

«Լինել առաջատար գիտա-հետազոտական կենտրոն, որը ճանաչվում է ակադեմիական հաստատությունների, կառավարության, և արդյունաբերական գործընկերների կողմից գիտելիքների ձեռք բերման, բարդ խնդիրների լուծման և գիտական հետազոտություններում նորարարություն խթանելու համար, ստեղծելով մեր հետազոտողների համար դինամիկ միջավայր, որտեղ նրանք կարող են հաջողությամբ զարգանալ նոր նախագծերի և շարունակական ուսուցման հնարավորությունների միջոցով»: